Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Առանձնապես ոչինչ՝ տարեմուտն է մոտենում: Ոմանք ճամպրուկներն են հավաքում՝ Սուրբ ծննդյան տոներն ու Ամանորը արտասահմանում դիմավորելու, ոմանք գրպաններն են դատարկում՝ տանը Ձմեռ պապին ու հյուրերին ընդունելու:
ԱԺ արտահերթ նիստն այսօր սկսվեց մեկ րոպե լռությամբ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին շփման գծում զոհված զինծառայողների հիշատակը:
Նոր օրինագծով նախատեսվող առանց մուտքի թույլտվության ԱՄՆ այցելելու սահմանափակումներն այն անձանց համար, որոնք այցելել են Իրան, հակասում են Թեհրանի և վեցյակի միջուկային ծրագրի համաձայնագրին՝ հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին:
Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը հաստատել է Թուրքիայում «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության համանախագահ Սալահաթին Դեմիրթաշի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սեգեյ Լավրովի հանդիպման հնարավորությունը:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...